Jump to content

Էստոնիայի դրամատիկական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էստոնիայի դրամատիկական թատրոն
Eesti Draamateater
Էստոնիայի դրամատիկական թատրոնի շենքը
Տեսակթատերական կազմակերպություն
Երկիր Էստոնիա
Հիմնադրման ամսաթիվ1920 թ
Նախկին անվանումներԴրամստուդիա, Էստոնիայի դրամատիկական թատրոն, Տալլինի դրամատիկական թատրոն, Էստոնիայի Վ․ Կինգիսեպի անվան պետական ակադեմիական թատրոն
Կայքdraamateater.ee
 Estonian Drama Theatre Վիքիպահեստում

Էստոնիայի դրամատիկական թատրոն (էստ․՝ Eesti DraamateaterԷստոնիայի դրամատիկական թատրոն), դրամատիկական թատրոն Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում։ Նախկին անվանումն է՝ Վ․ Կինգիսեպի անվան պետական ակադեմիական թատրոն։

Թատրոնն ստեղծվել է 1920 թվականին։ Նախաձեռնողները եղել են Վանեմույնե թատրոնի դերասանները։ Սկզբնական շրջանում այն դրամատիկական ստուդիա էր, որի դերասանները տարածք վարձեցին Գերմանական թատերական միությանը պատկանող շենքում։ 1939 թվականին Դրամատիկական ստուդիային հաջողվեց գնել շենքը։ 1949 թվականին Էստոնիայի դրամատիկական թատրոնը միավորվեց «Էստոնիա» դրամատիկական թատրոնի հետ։

Իր պատմության ընթացքում թատրոնն աշխատել է տարբեր անունների ներքո՝ 1920-1937 թվականները՝ Դրամստուդիա, 1937 թվականից՝ Էստոնիայի դրամատիկական թատրոն, 1949 թվականից՝ Տալլինի դրամատիկական թատրոն, 1952 թվականից կրել է Վիկտոր Կինգիսեպի անունը, իսկ 1957-1989 թվականներին՝ Էստոնիայի Վ․ Կինգիսեպի անվան պետական ակադեմիական թատրոն։

Էստոնիայի Դրամատիկական թատրոնի պատմությունն անքակտելիորեն կապված է համաշխարհային ճանաչում ձեռք բերած ռեժիսոր Վոլդեմար Պանսոյի հետ։ Նրա բեմադրությունները ձևավորեցին 1960-1970-ական թվականների թատրոնի կերպարը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստոնիայի դրամատիկական թատրոն» հոդվածին։